Շտապ օգնության ծառայությունից հայտնել են, որ Կիրյաթ-Յամում հրթիռակոծության հետևանքով տուժել է 70-ամյա մի կին, որն ստացել է բեկորային վնասվածք։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։
Հաշեմ Սաֆիեդդինի թաքստոցին հարվածի ժամանակ այնտեղ ընթանում էր Հեզբոլահի բարձրաստիճան անդամների հանդիպումը։
Մարտական գործողությունների հետևանքով հարկադրաբար իրենց տները լքած մարդկանց համար Լիբանանում գործում է 931 կենտրոն: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այդ կենտրոններում տեղավորվել է 172 100 մարդ։
Իրանական պատվիրակության այցի շրջանակներում Լիբանանին կփոխանցվի մարդասիրական օգնության խմբաքանակ, որը բաղկացած է սննդից և դեղորայքից:
ՑԱԽԱԼ-ի հրամանատարությունը պաշտոնապես չի մեկնաբանել Բեյրութին հարվածելու նպատակը։